Մանկական հիվանդություններ
Մանկական օրթոպեդիա. հաճախ տրվող հարցեր. arabkirjmc.am

Օրթոպեդիան մասնագիտություն է, որը զբաղվում է հենաշարժիչ համակարգի ախտաբանություններով: Մանկական օրթոպեդիան զբաղվում է հենաշարժիչ համակարգի բնածին եւ ձեռքբերովի խնդիրներով:
– Մանկական օրթոպեդիան ունի՞ սկզբունքային տաբերություն:
– Մանկական օրթոպեդիան ամբողջովին տարբերվում է մեծահասակերի օրթոպեդիայից: Դրա հիմքում երեխայի ոսկրային եւ մկանային համակարգի առանձնահատկություններն են։ Միշտ պետք է հիշել, որ երեխան աճող օրգանիզմ է, ոսկրերն ունեն աճման գոտիներ, որոնց հաշվին կատարվում է ոսկրի աճը: Ցանկացած հիվանդություն դիտարկելիս պետք է հաշվի առնել երեխայի աճի փուլում գտնվելը, դրա հետեւանքով հիվանդությունը կարող է այս կամ այն ուղղությամբ փոխվել:
– Ի՞նչ գործոններ են բերում հենաշարժական համակարգի ֆունկցիայի խանգարումների:
– Հենաշարժական համակարգի ֆունկցիայի խանգարումների կարող են հանգեցնել զարգացման բնածին արատները, որոնց հիմնական պատճառները գենետիկ հիմք ունեն, կամ հղիության ընթացքում առաջացած խնդիրներ են: Կարող են լինել նաեւ արտաքին գործոնների ազդեցությամբ առաջացած խնդիրներ:
– Ո՞ր ախտանշանների առկայությունն է խոսում օրթոպեդի խորհրդատվության անհրաժեշտության մասին:
– Կարծում եմ, որ երեխայի նախքան բժիշկ-օրթոպեդի մոտ հայտնվելը, ծնողը պետք է դիմի առաջնային օղակ, զննվի մանկաբույժի կողմից եւ մանկաբույժի որոշմամբ դիմի օրթոպեդին, թեև կան ախտաբանություններ, արատներ, որոնց դեպքում ծնողը կարող է տեսնել, որ երեխան հենաշարժական համակարգի խնդիր ունի:
– Մի՞շտ են հենաշարժական համակարգի հիվանդությունները կապված վնասվածքների եւ գերբեռնվածության հետ:
– Հենաշարժական համակարգի հիվանդությունները միշտ չէ, որ պայմանավորված են վնասվածքներով կամ գերբեռնվածությամբ: Ունենք հիվանդությունների մեծ խումբ, որոնք, իհարկե, կապված են արտաքին գործոնների հետ, բայց կան նաեւ այնպիսիք, որոնք կապ չունեն տրավմատիզմի հետ: Նրանց պատճառաբանության մեջ այլ գործոններն ավելի կարեւոր են:
– Ի՞նչ բնածին եւ ձեռքբերովի ախտաբանություն կառանձնացնեք. ամենահաճախ հանդիպող ախտաբանությունը մանկական օրթոպեդիայում:
– Մանկական օրթոպեդիայում ունենք մի քանի խնդիրներ, հիվանդություններ, որոնք շատ հաճախ են հանդիպում` կոնք-ազդրային հոդերի զարգացող հոդախախտը` դիսպլազիան, բնածին ծուռթաթությունը: Նաեւ մեծ խումբ են կազմում նեյրոօրթոպեդիկ հիվանդություններն ու ողնաշարի ախտաբանությունը:
– Ի՞նչ է կոնք-ազդրային հոդի դիսպլազիան:
– Կոնք-ազդրային հոդի դիսպլազիան կոնք-ազդրային հոդի զարգացման բնածին արատ է։ Այն կոնք-ազդրային հոդի ամբողջականության` ազդրի գլխիկի եւ քացախափոսի, անատոմիական խախտում է:
– Ի՞նչ է ազդրի բնածին հոդախախտը եւ ինչպե՞ս է արտահայտվում:
– Ազդրի բնածին հոդախախտի տերմինը ներկայում փոխված է. ճիշտ է անվանել զարգացող հոդախախտ։ Դա վիճակ է, երբ ազդրի գլխիկը գտնվում է քացախափոսից դուրս: Երեխաների մոտ այն անախտանիշ հիվանդություն է և կլինիկորեն արտահայտվում է քայլելուց հետո` կաղությամբ:
– Ի՞նչ է բնածին ծուռթաթությունը:
– Բնածին ծուռթաթությունը շարակցական հյուսվածքի ախտաբանություն է, որի հետեւանքով առաջանում է ոտնաթաթի դեֆորմացիա: Ծուռթաթությունն իր մեջ պարունակում է չորս բաղադրիչ. ոտնաթաթի առաջնային հատվածի առբերում, ոտնաթաթի վարուսային սուպինացիոն դեֆորմացիա եւ հետին հատվածի էկվինուսային ու վարուսային դեֆորմացիաներ: Սրանք ծանր ախտաբանություններ են: Կան տարբեր աստիճանի ծուռթաթություններ: Դրանք լինում են ինչպես իդիոպաթիկ, այնպես էլ` համախտանշային:
– Ի՞նչ է բնածին ծուռվզությունը:
– Կա ծուռվզության մի քանի տեսակ: Օրթոպեդիկ տեսանկյունից առավել հետաքրքրում են մկանային եւ ոսկրային ծուռվզությունները: Կա նաեւ, այսպես կոչված, ֆունկցիոնալ ծուռվզություն, որը տեսողության եւ լսողության խանգարումների հետ է կապված` դիրքային ծուռվզություն: Կան նաեւ ծուռվզության տեսակներ, որոնք կրած հիվանդություններից առաջացած խնդիրների հետևանք են, օրինակ, սպիների հետ կապված հետայրվածքային ծուռվզությունը:
Առավել հաճախ հանդիպում է պարանոցի կրծոսկրաանրակապտկաձեւ մկանում առաջացած ֆիբրոզ հյուսվածքի առկայությամբ (որը բերում է մկանի կարճացման) պայմանավորված մկանային ծուռվզությունը:
– Ի՞նչ է հարթաթաթությունը:
– Հարթաթաթությունն, իրականում, թաթի ֆիզիոլոգիական կառուցվածք է, որը տարբերվում է թաթի ընդունված ճիշտ կառուցվածքից, և ախտաբանություն չի համարվում: Հարթաթաթ են մարդկանց 20 տոկոսը: Այլ բան է, որ կան հիվանդություններ, որոնց դեպքում, թաթը դեֆորմացվելով, ստանում է հարթ դիրք:
– Ողնաշարային թեքումների ի՞նչ տեսակներ կան:
– Ողնաշարային ախտաբանություները բազմազան են: Եթե նրանց մեծ խմբերի բաժանենք, ապա լինում են բնածին եւ ձեռքբերովի: Դեֆորմացիայի հարթության մեջ դիտարկման տեսանկյունից լինում են սկոլիոզ եւ կիֆոզ տարբերակներ: Առաջինը ողնաշարի դեֆորմացիան է ճակատային (ֆրոնտալ), իսկ երկրորդը` կողմնային (սագիտալ) հարթության մեջ:
– Կանգ առնենք նաեւ ոտքերի ու ձեռքերի առավել հաճախ հանդիպող արատների վրա:
– Սա շատ մեծ խումբ է, եւ տասնյակ հիվանդություններ կան: Առանձնացնենք բնածին արատներն ու ձեռքբերովի խնդիրները: Բնածին արատները կարող են արտահայտվել բնածին դեֆորմացիաներով, ամպուտացիաներով, վերջույթների բնածին կարճությամբ: Ձեռքբերովի խնդիրներ են, երբ կյանքի ընթացքում տեղի են ունենում վերջույթների առանցքի շեղումներ, վերջույթների կարճեցումներ եւ ֆունկցիաների խանգարումներ:
– Ի՞նչ հիմնական ախտանիշներ է հնարավոր ինքնուրույն նկատել:
– Ինքնուրույն հնարավոր է նկատել նորմայից տարբերվող դեֆորմացիաները, ֆունկցիայի խանգարումները, ստորին վերջույթների կողմից` կաղությունը կամ ոչ ճիշտ քայլվածքը եւ, իհարկե, ցավը:
– Ի՞նչ ժամանակակից բուժման մեթոդներ կան կոնք-ազդրային բնածին արատի, ծուռթաթության, ծուռվզության, հարթաթաթության ժամանակ եւ այլ ի՞նչ ակնհայտ նորարարություններ կան:
– Ինչ վերաբերում է կոնք-ազդրային հոդին, ապա երկար տարիների ընթացքում հանրապետությունում փորձում ենք ներդնել կոնք-ազդրային հոդի սկրինինգ-հետազոտություն` ուլտրաձայնային հետազոտման մեթոդով: Մոտավորապես 40 բժիշկ, ովքեր աշխատում են ծննդատներում, վերապատրաստվել են մեր կենտրոնում: Դրա նպատակը կոնք-ազդրային հոդի դիսպլազիայի ժամանակին ախտորոշումն է, ինչի շնորհիվ ունենում ենք բուժման տեւողության կրճատում և առավել լավ արդյունք: Մեզ մոտ ծուռթաթությունը բուժվում է Պոնսետի եղանակով, որը ներդրել է պրոֆեսոր Պոնսետին, ու, սկսած 2012 թվականից ծուռթաթությունը բուժվում են այս մեթոդով, որն աշխարհում համարվում է այդ ախտաբանության բուժման ոսկե չափանիշը: Բուժման գործընթացում սա մեծ հեղափոխություն է, քանի որ պակաս ագրեսիվությամբ ստանում ենք առավել լավ արդյունքներ:
Մկանային ծուռվզությունn 90% դեպքերում վերականգնողական եւ բուժական ֆիզկուլտուրայի միջոցով բուժվող խնդիր է: 5 տարեկանից հետո միայն 10% երեխաների դեպքում ենք ունենում վիրահատության կարիք:
Հարթաթաթությունն 95% դեպքերում բուժման կարիք չունի, եւ միայն այն դեպքերում, երբ կա ոտնաթաթի դեֆորմացիա, կամ, այսպես կոչված, կոնֆլիկտ կոշիկի հետ, մենք որոշակի միջոցառումներ ենք ձեռնարկում:
– Ինչպե՞ս ցուցաբերել առաջին օգնություն երեխաների հենաշարժիչ համակարգի վնասվածքների ժամանակ:
– Հենաշարժիչ համակարգի վնասվածքների ժամանակ առաջին օգնության մեջ պետք է ներառել վերջույթի մոբիլիզացիան ձեռքի տակ եղած պարագաներով, ցավազրկումը եւ հաջորդ քայլը պետք է լինի համապատասխան բժշկական անձնակազմի դիմելը:
– Ի՞նչ առանձնահատկություններ ունեն երեխաների մոտ վնասվածքները` ախտաբանորեն, կլինիկորեն եւ բուժման մոտեցմամբ:
– Երեխաների մոտ վնասվածքների կլինիկական պատկերը չնչին է տարբերվում մեծահասակների մոտ առկա կլինիկական պատկերից, բայց ոսկրային համակարգի առանձնահատկությունների շնորհիվ մեծ տարբերություն ունենք բուժման մեթոդների կիրառման հարցում:
– Ինտենսիվ հասակի աճի ժամանակ կարո՞ղ է երեխան գանգատներ ունենալ:
– Կա այսպիսի տերմին, կոչվում է աճի ցավ, երբ երեխաներն ակտիվ աճի շրջանում, հատկապես` երեկոյան, և հատկապես այն դեպքերում, երբ օրվա ընթացքում ֆիզիկական մեծ ակտիվություն են ունեցել, ունենում են չտեղակայված կամ ամբողջ սրունքի, կամ ստորին վերջույթի երկարությամբ եւ, հիմնականում, երկկողմանի ցավեր: Այդ ցավերն անցնում են առանց դեղորայքի կիրառման` ուղղակի դիրքի փոփոխությամբ, մերսումով:
Վահե Վիկտորի Յավրյան,
«Արաբկիր» ԲՀ օրթոպեդիայի բաժնի վարիչ

Կարդացեք նաև

Մանկական ո՞ր տարիքում է թոքաբորբը հատկապես վտանգավոր
Թոքաբորբով հիվանդանում են թե՛ նորածինները, թե՛ ավագ տարիքի երեխաները...


Առավել հաճախ գրիպն ընթանում է շատ սուր, բնորոշ են դողը, թուլությունը, գլխացավը, մարմնի ջերմաստիճանի կտրուկ բարձրացումը մինչև տենդային թվերի, այսինքն՝ 40 աստիճանի։ Վերին շնչուղիների կատարալ դրսևորումներն ի հայտ են...


Ի՞նչ ախտաբանություն է մանկական ուղեղային կաթվածը:
Մանկական ուղեղային կաթվածը (ՄՈՒԿ) հավաքական ախտորոշում է: Երեխայի ծնվելուց հետո ուղեղի տարբեր...


Խոսենք պտղի և նորածնի հիպօքսիաների մասին:
Հիպօքսիան թթվածնի պակասն է հյուսվածքներում: Այդ գործընթացը կարող է սկսվել ներարգանդային կյանքում...


Աղիքի ինվագինացիան քղիքի մի հատվածի ներդրումն է մյուսի մեջ՝ աղիքային անանցանելիության զարգացումով։ Հիվանդությունը հիմնականում զարգանում է մինչև մեկ տարեկան երեխաների մոտ...


Մեր զրուցակիցն է օրթոպեդ-ուռուցքաբան, «Նաիրի» ԲԿ օնկոօրթոպեդիայի և ոսկրային ախտաբանության ծառայության ղեկավար Գալուստ Գալուստյանը...


Բոլորն են երազում առողջ երեխա ունենալ, բայց ոչ բոլորն են գիտակցում, որ դրա համար նախ պետք է հոգալ սեփական առողջության մասին. Նման կարծիքի է «Շենգավիթ» բկ նորածնային և մանկական վիրաբուժության բաժանմունքի...


Շնչառական հիվանդություններն ամենահաճախն են հանդիպում, քանի որ հիմնականում վիրուսային ծագում ունեն և փոխանցվում են օդակաթիլային ճանապարհով: Հետևաբար, քանի դեռ հաճախ հանդիպող շնչառական վիրուսների...


Պարբերական հիվանդությանը (միջերկրածովյան ընտանեկան տենդ) վերաբերող հաճախ տրվող հարցերին պատասխանեց Արաբկիր բժշկական համալիրի Մանկական գաստրոէնտերոլոգիական ծառայության և Պարբերական հիվանդության...


Ինչո՞ւ է շաքարային դիաբետն անհանգստացնում մանկական տարիքում , ինչպե՞ս կանխարգելել, ի՞նչ պարբերականմությամբ արյան մեջ չափել շաքարի մակարդակը եւ հիվանդությանը վերաբերող նման այլ հարցերի շուրջ զրուցեցինք...


Հայաստան Համահայկական հիմնադրամի «Հեռաուսուցում և խորհրդատվություն» ծրագրի շրջանակում փետրվարի 16-ին Հանրապետական գիտաբժշկական գրադարանում տեղի ունեցավ «Երեխաների արտահիվանդանոցային...


Չնայած նրան, որ վերջին չորս տասնամյակների ընթացքում քաղցկեղից մահացության մակարդակը նվազել է գրեթե 70 տոկոսով, այնուամենայնիվ, նախկինի պես հիվանդություններից երեխաների մահացության հիմնական պատճառներից է...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն